5 հատ հուշարձան Հայաստանում

Հովհաննես Թումանյան <<հուշարձան>>

Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև։ Տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է բրոնզից,  բաց վարդագույն գրանիտից։ Բարձրությունը 8,5 մ։ Քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան։

Ալեքսանդր Սպենդիարյան <<հուշարձան>>

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև։ Տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է բրոնզից, բջնիից և շագանակագույն-վարդագույն մարմարից։ Բարձրությունը 8,5 մ։ Ճարտարապետներ՝ը Գրիգոր Աղաբաբյան և Ֆենիքս Դարբինյան։ Քանդակագործները՝ Արա Սարգսյան և Ղուկաս Չուբարյան։

Ալեքսանդր Թամանյան <<հուշարձան>>

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում։ Տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է բազալտից և գրանիտից։ Բարձրությունը 3մ է։ Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան, քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան։

Պեպո <<արձան>>

Պեպոյի արձանը գտնվում է Երևանի Անգլիական այգում (Կոմայգի), Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքից քիչ հեռու։ Տեղադրվել է 1976-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է նարնջագույն բազալտից։ Բարձրությունը 4մ է։ Ճարտարապետ ՝ Մարկ Գրիգորյան, քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյան։

«Կատու» <<քանդակ>>

«Կատու» քանդակը գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում։ Տեղադրվել է 2002-ին։ Կառուցված է բրոնզից։ Բարձրությունը 2,5մ։ Քանդակագործ՝ Ֆեռնանդո Բոտերո։

3 Comments

  1. Ես ավելացրել եմ նոր բաժին (կարգ)։ Անունը Հայրենագետի ակումբ։ Այս բաժնում լինելու են Հայաստանի մասին տեղեկություններ, ճամփորդություններ և այլն։ Ջա՜ն, ՀԱՅԱՍՏԱԱԱ՜Ն 🇦🇲

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *