Category Archives: Հայկական տոներ

Զատիկը տոնելու ենք Գյումրիում-Ազատանում

Ահա ճանապարհը Երևանիվ մինչև Գյումրի ու Գյումրիից մինչև Ազատան՝

Ճանապարհը 131 կմ է, տևելու է 2 ժամ և 8 րոպե։

Տեղեկություններ

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 27532 կմ և զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9.3 %-ը: Այդ մարզում ապրում է գրեթե 141 հազար մարդ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները:                                                                       Արագածոտնի մարզում տարածված են շինանյութեր՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Մարզում են գտնվում նաև Ծաղկասար, Իրինդ, Արտենի հանգած հրաբուխները։       

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի – Շուշաննա Կարապետյանի Ուսումնական Բլոգ

Արուճ գյուղի գլխավոր հոգևոր հուշարձանը Սբ. Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում: Այն տեղակայված է Արագածի արևմտյան լանջին: 

Մեզ հասած շինարարական արձանագրությունների շնորհիվ պարզ է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ըստ այդմ, եկեղեցու կառուցումը սկսել է Գրիգոր Մամիկոնյանը 662թ. մարտի 25-ին՝ իր  իշխանության անցնելու հաջորդ տարում, սակայն եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել միայն 666թ.:

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այն կառուցվել է 13-րդ դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին։ Քարավանատունը պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին։ Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաժ շարվածքով։ Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և անկյունները հագեցված են բուրգերով։ Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը։

Շիրակի մարզ

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն անցնում բուն տարածքով,միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ 

Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ 

Մարզի միակ լիճը Արփին է:

Գյումրի քաղաք

Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

Գյումրիի ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Ամենափրկիչի զարդարանքներն ու զանգերի առեղծվածը - Mediamax.am

Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից մեկն է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավականին հարուստ հարդարանքն առանձնանում է իր զարդաքանդակներով: Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժիը: Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը:

Յոթ վերք եկեղեցի

Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ., գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։

Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն գյումրեցիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։

Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Աստվածածնի յոթ վերքը» պատկերագրությունը | Astvatsatsni Yot Verqy  Patkeragrutyuny
  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախչելը,
  • Տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • Խաչը տանելը,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

Ձիթողցոնց տուն-թանգարան

Շիրակ աշխարհ | Facebook

Ձիթողցոնց տուն-թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է «Ձիթողցյանների» տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Այն Հիմնադրվել է 1984 թվականին։

Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Ազատան գյուղ

Ազատան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, մայրաքաղաքից 110 կմ հեռավորության վրա,բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ։ Նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա Ներքին, Խլի Ղարաքիլիսա Փոքր անվանումները: Ազատան է վերանվանվել 1945 թվականին:Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ 5-6-րդ դարերում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ` հասնում Կարս և Անի։ Երբ պարսից Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն Իրան։

Զատկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: 

Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:



Բարեկենդանի ամփոփում

Մենք փետրվարի 11-ին նշել ենք շարժական տոներից մեկը, դա բարեկենդան է։ Բարեկենդանը նշել ենք Մեղրաձորում։ Բայց ոչ միայն մեր դպրոցն էր եկել, այլ նաև հարավային դպրոցից երեխաներ էին եկել նշեին բարեկենդանը։

Read more: Բարեկենդանի ամփոփում


Տեառնընդառաջ

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը: Նշանակում է գնալ Տիրոջն ընդառաջ։
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը: Հեթանոս հայերը այս տոնը նշել են գարնան գալստի կապակցությամբ, կրակի և արևի աստվածներին պաշտելու համար։
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը: Հիշում եմ, թե ինչպես առաջին դասարանում թռնում էինք կրակի վրայով, ուտում աղանձ և գաթա։
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են ընդունված: Ընդունված է, որ նորապսակները անպայման պետք է թռնեն կրակի վրայով, որ երջանիկ լինեն։


Հայկական ամանոր

Նոր Տարի

Read more: Հայկական ամանոր


Զատիկ

Զատիկը կամ Հարության տոնը քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաեւ՝ Հայ առաքելական եկեղեցու հնագույն եւ գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած մեծ պասի շրջանը:

Read more: Զատիկ