Monthly Archives: April 2024

Երևանի հին ու նոր փողոցները

Աբովյան փողոց

Աբովյան փողոցը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որը բացվել է 1863 թ: Ի սկզբանե փողոցը ստացավ Աստաֆյան անվանումը: Փողոցը ձգվում էր քաղաքի կենտրոնական մասով և հասնում կենտրոնական հրապարակ: Ժամանակին փողոցով անցնում էր հնաոճ տրամվայի երթուղի: 1883-ին, Մոսկվայի քաղաքային դումայի որոշմամբ, փողոցը ստացավ Ալեքսանդրովսկայա անվանումը՝ ի պատիվ Ալեքսանդր III- ի, իսկ 1921 թ-ին ստացավ անվանի հայ գրողի, լուսավորչի և ուսուցչի Խաչատուր Աբովյանի անունը: Այս անունը փողոցը կրում է մինչ օրս:

Մաշտոցի պողոտա

Նկարը onewaytour-ից

Մաշտոցի պողոտան կարևոր նշանակության փողոց է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։ Խորհրդային տարիներին կրել է նախ Իոսիֆ Ստալինի, իսկ 1960 թվականից՝ Վլադիմիր Լենինի անունը։

1959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։

Արցախի փողոց

Պողոտա Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։

Որպես Տիգրան Մեծի պողոտայի շարունակություն՝ սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից դեպի հարավ, այնուհետև Թեյշեբաինի փողոցից հարավ շարունակվում է արևմուտք դեպի Արտաշատի խճուղի։

Խորհրդային տարիներին կոչվել է Բաքվի փողոց։ Արցախյան շարժման առաջին տարիներին վերանվանվել է Արցախի պողոտա։

Հանրապետության փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից, ձգվում հյուսիսային ուղղությամբ և ավարտվում Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։

Խորհրդային տարիներին կոչվել է Ալավերդյան փողոց՝ ի պատիվ Ստեփան Ալավերդյանի։ Նախկինում փողոցը սկսվել է Մովսես Խորենացու (խորհրդային տարիներին՝ Մարքսի) փողոցից, սակայն 2002 թվականին փողոցի սկզբնամասն անվանվել է նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի անունով։

Ամիրյան փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս՝ Արսեն Ամիրյանի։

Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատվում են Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։

Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։

Վազգեն Սարգսյան փողոց

Փողոց Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ռազմա-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվամբ։

Խորհրդային տարիներին փողոցի կենտ համարների շենքերով մայթին հարող հատվածը կոչվել է Շահումյան փողոց՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո վերանվանվել է Խորհրդարանի փողոց՝ ի պատիվ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի։ Փողոցի զույգ համարների շենքերով մայթին հարող հատվածը մաս է կազմել Նալբանդյան փողոցին։ Փողոցի մի մասը Վազգեն Սարգսյանի անունով կոչվել է 2000 թվականին։ Նույն թվականին Խորհրդարանի փողոցից անջատվել է ևս մի հատված, որն անվանվել է Բեյրութի փողոց։

Նալբանդյան փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի։ Նախկինում փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա, 1870 թվականին՝ Գուբերնատորսկայա, 1884 թվականին՝ Արշակ Տեր-Ղուկասյան փողոց, 1920 թվականին՝ Ազատամարտիկների փողոց, 1921 թվականից՝ Միքայել Նալբանդյանի փողոց։ Նախկինում փողոցը գտնվել է Երևանի կենտրոնական հատվածում՝ պատմական գոտում։ Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն էր, որը մտել է եռաճառագայթ համակարգի կանոնավոր պլանի կառուցվածքի մեջ։ Սկսվել է Տաճարային (Շահումյանի) հրապարակից և ձգվել դեպի հյուսիս-արևելք, որոշ թեքումով դեպի Աստաֆյան փողոց՝ կապելով ամրոցը և Առևտրային հրապարակը կենտրոնական բնակարանների հետ և բացելով հյուսիս-արևելյան մասը քաղաքի այգիների պարագծով։ Նախկինում Տեր-Ղուկասյանի փողոցը ձգվել է դեպի ներկայիս Վազգեն Սարգսյան փողոց և դուրս եկել Շուկայի հրապարակ։

Արամի փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։

Բուզանդի փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։



Աղբյուրներ՝

ONE WAY TOUR

WIKIPEDIA



Planet Earth. Short story

Welcome to Planet Earth Museum

А museum where you can learn some interesting facts about the world we live in.
‘There are many amazing places on Earth. Who knows, maybe you’ll see them all one day! Where shall we go first, children?’
‘Forests!’
Forests are home to over half of the world’s animals and plants. Trees clean the air and produce
oxygen for us to breathe.
We destroy more than 36 football fields of forests every minute and throw away thousands of trees
in paper and card every day.
The oceans are home to millions of marine animals. They absorb the sun’s heat, transfer it to the
atmosphere and move it around the world.
A lot of the rubbish we produce on land pollutes the oceans. Turtles mistake plastic bags for jellyfish
and die when they eat them.
At opposite ends of the world, the Arctic and Antarctic are freezing cold lands. It is so cold that the
sea is covered in ice.
The fuel we use for energy makes the climate warmer. As it gets warmer, the ice melts and the sea
rises. The land disappears.
Rivers collect rain water and carry it to the oceans. Along the way, plants absorb and clean the
water so it is safe for us to drink.
Farms and factories pollute the rivers with pesticides and chemicals and every day we each flush
about 50 litres of water down the toilet.
This is a green world, where people respect nature and live a long and healthy life. Wouldn’t you like
to live here?

Tasks



Մաթեմատիկական հնարքներ

Հնարք 1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։

Հնարք 2-րդ

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։

Հնարք 3-րդ

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

Հնարք 4-րդ

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ:

Եթե տարիքիդ ավելացնես 10, ստացված թիվը բազմապատկես 6-ով, արդյունքից հանես 20, ստացված թիվը բազմապատկես  5–ով, արդյունքից հանես 200, ստացված թիվը փոքրացնես 30 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։



Գործնական աշխատանք

Կատարի՛ր առաջադրանքները։

հարցաթերթեր — Վարդուհի Սուլթանյան

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-Արևը շողշուն է։

փայլուն աստղ-Աստղը փայլուն է։

խորհրդավոր լուսին-Լուսինը խորհրդավոր է։

մաքուր օդ-Օդը մաքուր է։

Read more: Գործնական աշխատանք


Богатое воображение

– Очень интересно придумать что-нибудь такое,  а потом это увидеть! – сказал лягушонок.
– Правильно, правильно! – закричал кузнечик. На поляне собрались голубые васильки, красные маки,  белые бабочки, красные в чёрную точечку божьи коровки. Кузнечик решил придумать большого-большого слона.  Ему казалось, что самое большое придумал он. Но белая  ромашка придумала белое облако, а облако очень часто  бывает больше, чем слон. Лягушонок придумал дождь и  лужи, а божья коровка придумала солнце.
– Ну, кто что придумал? – спросил лягушонок.
– Я придумал большого-большого слона! – громко  объявил кузнечик.
– А я белое-белое облако, –  сказала ромашка. – Вот оно в голубом прозрачном небе. Все посмотрели вверх. Чем  ближе подплывало облако, тем  больше оно напоминало слона.
– Вот он мой слон! – обрадовался кузнечик.
И вдруг из облака-слона пошёл  дождь. Везде появились лужи.
Лягушонок заулыбался. И, конечно, потом появилось солнце.
– Это я его придумала! –  кричала божья коровка громко,  так, чтобы все слышали.

Read more: Богатое воображение


Бабочка, соловей и роза

Все спали, и только соловей, сидя  на розовом кусте, пел…
– Для кого ты стараешься? – спросила у соловья бабочка. – Ведь тебя  никто не слышит.
– А ты? А Роза? Я пою для вас! –  ответил соловей…
С тех пор и появились ночные бабочки.

Розовый куст, на котором расцвела роза, рос в маленьком цветнике перед домом. Она распустилась в хорошее майское утро. Когда роза открывала свои лепестки, утренняя роса оставляла на них несколько чистых капель. Роза как — будто бы плакала. Но вокруг неё всё
было так хорошо, так чисто и ясно в это прекрасное утро, когда она в первый раз увидела голубое небо. Птицы и бабочки летали около розы, пчёлы жужжали и садились иногда на неё. Потом прилетел соловей. Он сел на розовый куст и запел свою песню. Роза слушала его пение и была счастлива.

1.Вопросы

1.Где рос розовый куст? Когда распустилась роза? Он рос в маленьком цветнике перед домом.
2.Где оставила утренняя роса свои капельки? Роса оставила свои капельки на розе.
3.Если бы роза могла плакать, она заплакала бы от горя или от счастья? Она заплакала бы от счастья.
4.Какой запах разливала роза вокруг себя? Роза разливала ароматный запах.
5.Почему роза была счастлива? Роза была счастлива, потому что она в первый раз увидела голубое небо, а также она любовалась пение соловья.

2.Из данных слов составь предложения. Запиши их. В конце каждого предложения поставь точку.
1.в, утро, распустилась, хорошее, майское, Роза

Роза распустилась в хорошее майское утро.
2.соловей, свою, Прилетел, запел, и, песню

Прилетел соловей и запел свою песню.
3.слушала, пение, и, соловья, была, Роза, счастлива

Роза слушала его пение и была счастлива.

3.Вместо выделенных слов напиши он, она, оно, они.
Уже весна. В этом году весна(она) наступила рано. На небе нет ни  одной тучи. Небо(оно) голубое. Распустились цветы. Весной цветы(они) очень красивы. Вот мак. Мак(он) красный. Вот ромашка. Ромашка(она) белая. А вот и васильки. Васильки(они) синие. Мимо цветов летела  бабочка. Увидела бабочка(она) голубой колокольчик и села на него.  А это пчёлы. Пчёлы(они) собирают с цветов сладкий сок – нектар.

4.Выпиши слова, которые отвечают на вопросы какой?,  какая?, какое? какие?, со словами, которые отвечают на вопросы  что? кто?
На солнечной опушке
Фиалка расцвела–                                                      Синее небо, синие тени.
Лиловенькие ушки                                                      Синие реки сбросили лёд.
Тихонько подняла.                                                      Синий подснежник,
В траве она хоронится,                                              Житель весенний,
Не может лезть вперёд.                                              На синей проталинке
Но всякий ей поклонится                                          Смело растёт.
И бережно возьмёт.

5.Допиши названия цветов.
Белый ирис, красный лилейник, жёлтый тюльпан, голубая лаванда,



Irregular verbs (3)



Ձոն հայրենիքիս 🇦🇲❤️

emoji-timeline

Ես Հայաստանն եմ 🇦🇲❤️

Լի եմ ավանդույթներով, մշակույթով։ Գիրն ունեմ Մայսրոպյան։ Ունեմ սարեր մեծավոր, հիասքանչ են երևում հեռվից։ Զուռնան, իր ձայնով, հասնում է մինչև տիեզերք։ Իմ հետ կռվում էին երկրներ, թշնամիներ, բայց իմ ժողովրդի ռազմա-պարերգներն ու խիզախությունը օգնում էին։ Գյումրին ահա իր հումորներով, ծիծաղեցնում է ինձ։ Հիշում եմ, թե ոնց եմ հայտնվել, մ․թ․ա․ 2492թ․-ին։ Գովում եմ Տիգրան Երկրորդ Մեծին, որն այնքան է ընդլայնել Հայաստանի հողերը, որ այդ ժամանակ ես ծովից ծով էի։ Նկարիչ Մարտիրոս Սարյանը նկարել էր ինձ, իր հզորագույն ուժերով ու երևակայությունով։ Գրողները գովում էին ինձ, ես էլ իրենց իմ մե՜ծ սրտով։ Ահա կոմպոզիտորները իրենց երաժշտական մտածելակերպով՝ Առնո Բաբաջանյանը, Արամ Խաչատրյանը, Սողոմոն Սողոմոնյանը և այլն, շա՜տ եմ սիրում իրենց ստեղծած երաժշտությունները։ Սեփական դրամն է ստեղծվել հայերի միջոցով։ Հարիսան հայկական խոհանոցից, ո՛ւշք է գնում իրենից։ Ես շա՜տ եմ սիրում իմ բնությունն ու իմաստուն ժողովրդին 🇦🇲💌💝❣️💟💞💓💗💖❤️❣️❤️‍🔥🩷🧡💛💚💙🩵💜🤎🖤🩶🤍♥️💕։

Ռադիոպատում



Ղ․ ԱՂԱՅԱՆ․ «ԱՆՏԱՌԻ ՄԱՆՈՒԿԸ»+ԽԱՂ-ՎԻԿՏՈՐԻՆԱ

ԱՆՏԱՌԻ ՄԱՆՈՒԿԸ

Ղազարոս Աղայան

I մաս

Անտառի խորքում մի ճոճ1 կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով2՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով.
«Նանա, բալի՛կս, նանա՜,
Մեծատերև թաթաշոր3,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնո՛ւկս, նանա՜»…
Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։

II մաս

Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին4 նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որբ կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜…

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։

III մաս

Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։

Բառարան

1Ճոճ – ճոճք, երեխայի կախովի օրորոց

Պատկեր՝

Գամակ, ճոճանակ - Այգու կահույք - List.am

2Պախրակով – էգ այծ

Պատկեր՝

3Թաթաշոր – մանկան ձեռքերը բարուրող շորը

4Տափ – գետին, դաշտ, արտ

ԽԱՂ-ՎԻԿՏՈՐԻՆԱ

Խաղը ստեղծված է Learning Apps ծրագրով



ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «Կանաչ դաշտը»

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «Կանաչ դաշտը»



Next page →