Category Archives: Հայրենագետի ակումբ

Երևանի հին ու նոր փողոցները

Աբովյան փողոց

Աբովյան փողոցը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որը բացվել է 1863 թ: Ի սկզբանե փողոցը ստացավ Աստաֆյան անվանումը: Փողոցը ձգվում էր քաղաքի կենտրոնական մասով և հասնում կենտրոնական հրապարակ: Ժամանակին փողոցով անցնում էր հնաոճ տրամվայի երթուղի: 1883-ին, Մոսկվայի քաղաքային դումայի որոշմամբ, փողոցը ստացավ Ալեքսանդրովսկայա անվանումը՝ ի պատիվ Ալեքսանդր III- ի, իսկ 1921 թ-ին ստացավ անվանի հայ գրողի, լուսավորչի և ուսուցչի Խաչատուր Աբովյանի անունը: Այս անունը փողոցը կրում է մինչ օրս:

Մաշտոցի պողոտա

Նկարը onewaytour-ից

Մաշտոցի պողոտան կարևոր նշանակության փողոց է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։ Խորհրդային տարիներին կրել է նախ Իոսիֆ Ստալինի, իսկ 1960 թվականից՝ Վլադիմիր Լենինի անունը։

1959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։

Արցախի փողոց

Պողոտա Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։

Որպես Տիգրան Մեծի պողոտայի շարունակություն՝ սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից դեպի հարավ, այնուհետև Թեյշեբաինի փողոցից հարավ շարունակվում է արևմուտք դեպի Արտաշատի խճուղի։

Խորհրդային տարիներին կոչվել է Բաքվի փողոց։ Արցախյան շարժման առաջին տարիներին վերանվանվել է Արցախի պողոտա։

Հանրապետության փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից, ձգվում հյուսիսային ուղղությամբ և ավարտվում Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։

Խորհրդային տարիներին կոչվել է Ալավերդյան փողոց՝ ի պատիվ Ստեփան Ալավերդյանի։ Նախկինում փողոցը սկսվել է Մովսես Խորենացու (խորհրդային տարիներին՝ Մարքսի) փողոցից, սակայն 2002 թվականին փողոցի սկզբնամասն անվանվել է նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի անունով։

Ամիրյան փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս՝ Արսեն Ամիրյանի։

Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատվում են Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։

Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։

Վազգեն Սարգսյան փողոց

Փողոց Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ռազմա-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվամբ։

Խորհրդային տարիներին փողոցի կենտ համարների շենքերով մայթին հարող հատվածը կոչվել է Շահումյան փողոց՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո վերանվանվել է Խորհրդարանի փողոց՝ ի պատիվ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի։ Փողոցի զույգ համարների շենքերով մայթին հարող հատվածը մաս է կազմել Նալբանդյան փողոցին։ Փողոցի մի մասը Վազգեն Սարգսյանի անունով կոչվել է 2000 թվականին։ Նույն թվականին Խորհրդարանի փողոցից անջատվել է ևս մի հատված, որն անվանվել է Բեյրութի փողոց։

Նալբանդյան փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի։ Նախկինում փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա, 1870 թվականին՝ Գուբերնատորսկայա, 1884 թվականին՝ Արշակ Տեր-Ղուկասյան փողոց, 1920 թվականին՝ Ազատամարտիկների փողոց, 1921 թվականից՝ Միքայել Նալբանդյանի փողոց։ Նախկինում փողոցը գտնվել է Երևանի կենտրոնական հատվածում՝ պատմական գոտում։ Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն էր, որը մտել է եռաճառագայթ համակարգի կանոնավոր պլանի կառուցվածքի մեջ։ Սկսվել է Տաճարային (Շահումյանի) հրապարակից և ձգվել դեպի հյուսիս-արևելք, որոշ թեքումով դեպի Աստաֆյան փողոց՝ կապելով ամրոցը և Առևտրային հրապարակը կենտրոնական բնակարանների հետ և բացելով հյուսիս-արևելյան մասը քաղաքի այգիների պարագծով։ Նախկինում Տեր-Ղուկասյանի փողոցը ձգվել է դեպի ներկայիս Վազգեն Սարգսյան փողոց և դուրս եկել Շուկայի հրապարակ։

Արամի փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։

Բուզանդի փողոց

Փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։



Աղբյուրներ՝

ONE WAY TOUR

WIKIPEDIA



Զատկի ծեսը Գյումրիում, Ազատանում

Սուրբ Զատիկը նշելու համար մի խումբ սեբաստացիներով գնացինք Շիրակի մարզ՝ Գյումրի, Ազատան։ Մեզ ուղեկցում էին ընկեր Սոնան, Սեդան և Շուշանը։ Ուզում եմ պատմել, թե ինչ ոգեվորություն եմ արել։ Սա իմ առաջին ճամփորդությունն էր գիշերակացով, և ես ուրախ էի։

Ճանապարհին կանգ առանք Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եղեկեցում, որտեղ երգեցինք տարբեր շարականներ։ Եկեղեցու հին պատերի վրա ջնջված որմնանկարներ էին։

Read more: Զատկի ծեսը Գյումրիում, Ազատանում


Զատիկը տոնելու ենք Գյումրիում-Ազատանում

Ահա ճանապարհը Երևանիվ մինչև Գյումրի ու Գյումրիից մինչև Ազատան՝

Ճանապարհը 131 կմ է, տևելու է 2 ժամ և 8 րոպե։

Տեղեկություններ

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 27532 կմ և զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9.3 %-ը: Այդ մարզում ապրում է գրեթե 141 հազար մարդ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները:                                                                       Արագածոտնի մարզում տարածված են շինանյութեր՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Մարզում են գտնվում նաև Ծաղկասար, Իրինդ, Արտենի հանգած հրաբուխները։       

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի – Շուշաննա Կարապետյանի Ուսումնական Բլոգ

Արուճ գյուղի գլխավոր հոգևոր հուշարձանը Սբ. Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում: Այն տեղակայված է Արագածի արևմտյան լանջին: 

Մեզ հասած շինարարական արձանագրությունների շնորհիվ պարզ է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ըստ այդմ, եկեղեցու կառուցումը սկսել է Գրիգոր Մամիկոնյանը 662թ. մարտի 25-ին՝ իր  իշխանության անցնելու հաջորդ տարում, սակայն եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել միայն 666թ.:

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այն կառուցվել է 13-րդ դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին։ Քարավանատունը պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին։ Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաժ շարվածքով։ Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և անկյունները հագեցված են բուրգերով։ Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը։

Շիրակի մարզ

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն անցնում բուն տարածքով,միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ 

Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ 

Մարզի միակ լիճը Արփին է:

Գյումրի քաղաք

Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

Գյումրիի ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Ամենափրկիչի զարդարանքներն ու զանգերի առեղծվածը - Mediamax.am

Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից մեկն է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավականին հարուստ հարդարանքն առանձնանում է իր զարդաքանդակներով: Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժիը: Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը:

Յոթ վերք եկեղեցի

Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ., գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։

Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն գյումրեցիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։

Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Աստվածածնի յոթ վերքը» պատկերագրությունը | Astvatsatsni Yot Verqy  Patkeragrutyuny
  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախչելը,
  • Տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • Խաչը տանելը,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

Ձիթողցոնց տուն-թանգարան

Շիրակ աշխարհ | Facebook

Ձիթողցոնց տուն-թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է «Ձիթողցյանների» տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Այն Հիմնադրվել է 1984 թվականին։

Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Ազատան գյուղ

Ազատան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, մայրաքաղաքից 110 կմ հեռավորության վրա,բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ։ Նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա Ներքին, Խլի Ղարաքիլիսա Փոքր անվանումները: Ազատան է վերանվանվել 1945 թվականին:Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ 5-6-րդ դարերում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ` հասնում Կարս և Անի։ Երբ պարսից Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն Իրան։

Զատկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: 

Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:



Մարտի հայրենագիտության ֆլեշմոբի կազմածս հարցերը

1. Երբ հայերը թուղթ չունեին, ինչի՞ վրա էին գրում։

———————————————————————————————

2. Ո՞ր տոնն է պատկերված նկարում։

Captionless Image

3. Ե՞րբ են հայերը ունեցել իր պետական կրոնը՝ քրիստոնեությունը, ո՞ր թվականին։

Captionless Image

4. Ո՞վ էր հայկական դիցաբանության մեջ պատերազմի աստվածուհին (նշի՛ր ճիշտ պատասխանը)։

Captionless Image

Արամազդ

Աստղիկ

Նանե

Միհր

Վահագն

5. Ի՞նչ է պատկերված այս նկարում, և ինչի՞ համար էին այն օգտագործում հայերը։

Captionless Image

——————————————————————————————

6. Ո՞ր հայ կոմպոզիտորն է գրել «Սուսերով պար»-ը երաժշտությունը։ 

Captionless Image

Ալեքսանդր Սպենդիարյան

Սողոմոն Սողոմոնյան (Կոմիտաս)

Առնո Բաբաջանյան

Արամ Խաչատրյան

7. Աքլատիզը ո՞ր տոնին է պատկանում։

Captionless Image

Բարեկենդան

Տեառնընդառաջ

Զատիկ

Վարդավառ

8. «Հայաստան» անվանումը ո՞ր անունից է առաջացել։

Captionless Image

——————————————————————————————

9. Երբ որ հայերը հեթանոս էին, ովքե՞ր էին ապա տարածել քրիստոնեությունը։

Captionless Image

————————————————————————————

10. Ի՞նչ է հայրենի տունը։

Captionless Image

—————————————————————————————

Մարտի հայրենագիտության ֆլեշմոբը

Պատասխանները կընդունվեն մարտի 21-ին



Մարտի հայրենագիտության ֆլեշմոբը

Մարտի հայրենագիտության ֆլեշմոբ

Հարցերը կազմել են Առնո Ադամյանը և Դավիթ Խաչատրյանը



Հայկական ամանոր

Նոր Տարի

Read more: Հայկական ամանոր


Հուշարձաններ Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Հովհաննես Շիրազ

Read more: Հուշարձաններ Մալաթիա-Սեբաստիա համայնքում


5 հատ հուշարձան Հայաստանում

Հովհաննես Թումանյան <<հուշարձան>>

Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև։ Տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է բրոնզից,  բաց վարդագույն գրանիտից։ Բարձրությունը 8,5 մ։ Քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան։

Read more: 5 հատ հուշարձան Հայաստանում