Ես և իմ հայրենիքը 🇦🇲 ❤💕🇦🇲

Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը։ Իմ հայրենիքը՝ Հայաստանն է։ Սիրում եմ Հայաստանի բոլոր անկյունները։ Սյունիքում սիրուն են մեր լեռները, Գեղարքունիքում սիրուն է Սևանա Լիճը, Վայոց Ձորում՝ մեր ջրվեժները, Տավուշում՝ մեր անտառները և շատ-շատ հիասքանչ վայրեր։

Մեր պատուհանից երևում են Արագած և Արա լեռները։ Ես ու մայրիկս միշտ հիանում ենք այդ տեսարանով։ Մեր բակում մենք երեխաներով ծառեր և թփեր ենք տնկել և միշտ խնամում ենք դրանք։ Ես երբեք չեմ աղտոտում մեր բակը։ Կարծում եմ, որ հայրենիքը պետք է միշտ փայփայել և սիրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *