Ընձուղտ․ Մարգարիտա Սինանյան

Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած, որ ընձուղտները, ինչպես համարյա բոլոր կաթնասունները ունեն 7 պարանոցային հողեր։ Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է քան մարդու մոտ։

Ընձուղտի գլուխը

Ընձուղտի մորթու նկարը կազմված է մուգ բծերից, որոնք առանձնանում են մարմնի բաց գույնից. յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է ինչպես մարդկանց մատնահետքերը։ Ընձուղտի մարմնի ստորին մասը ավելի բաց է և առանց բծերի։ Ընձուղտների գլխի վրա կան երկու մորթով ծածկված եղջյուրիկներ։ Երբեմն հանդիպում են եղջյուրիկների երկու զույգ։ Սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով, ականջները կարճ են։ Ունեն լավ տեսողություն, լսողություն և հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը։ Լավ տեսողությանը նպաստում է նաև բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից։

Ընձուղտները կարող են արագ վազել, և անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում նրանք տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքը, հետո՝ երկու ձախը։ Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով։ Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են։ Չնայած այս ամենին ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրությամբ պատնեշները։

Տեքստային աշխատանքը տեղադրի՛ր բլոգումդ և լուծի՛ր։

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։ Պատնեշ-արգելք:

2.Օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր կարմիրով նշված բառերը։ Համարյա-գրեթե, թարթիչ-կոպերի վրայի մազիկները, թերթերունք, պատնեշ-բավականին բարձր ու երկար հողաթումբ, որ սարքվում է պաշտպանական կամ այլ նպատակներով:

3․Ընձուղտի մասին ո՞ր տեղեկությունը քեզ ամենաշատը դուր եկավ։ Առանձնացրո՛ւ։
Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է քան մարդու մոտ։

4.Բաց թողնված բառերը լրացրո՛ւ։

Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտի մարմնի ստորին մասը ավելի բաց է և առանց բծերի։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *